World News in Armenian

Թրամփը կոչ է արել Իրանի քաղաքացիներին շարունակել բողոքի ակցիաները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային կոչ է արել Իրանի քաղաքացիներին շարունակել բողոքի ակցիաները։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։

Թրամփը հայտնել է, որ չեղարկել է Իրանի պաշտոնյաների հետ նախատեսված բոլոր հանդիպումները՝ մինչև ցուցարարների սպանությունները դադարեն։ Նրա խոսքով՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում բռնություն կիրառողները «մեծ գին են վճարելու»։

«Պահպանեք սպանողների և բռնարարների անունները։ Նրանք մեծ գին են վճարելու», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ օգնությունը «ճանապարհին է»։

The post Թրամփը կոչ է արել Իրանի քաղաքացիներին շարունակել բողոքի ակցիաները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте