Եթե առկա լիներ վիզաների տրամադրմանը միջամտելու որևէ պաշտոնական մեխանիզմ, համապատասխան կառույցները անպայման կօգտվեին դրանից՝ մեր հավաքականի շահերից ելնելով. Գեղասահքի ֆեդերացիա
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից վիզաների չտրամադրմանը, ապա նման հարցերով զբաղվում են համապատասխան ազգային ֆեդերացիաները: Վիզաների տրամադրման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում Օլիմպիական կոմիտեին չի ներկայացվել։ Նույն կերպ ԿԳՄՍՆ-ի հետ. վիզաների ուշացման թեման բարձրացվել է միայն հեռախոսազրույցի ընթացքում՝ ակնարկի մակարդակով, առանց պաշտոնական դիմումի։