Ծննդյան՝ 85, բեմական գործունեության՝ 25, մանկավարժական գործունեության՝ 35. այս թվերը անվանի արվեստագետի ողջ հարստությունն են
Նա հիանալի էր Կարմենի կերպարի մեկնաբանության մեջ, այն երկար տարիների աշխատանք է եղել։ Որպես պատգամ են հնչում երգչուհու խոսքերը, որ այս դերերգը երգելիս անշուշտ պետք է իմանալ լիբրետոյի հեղինակին՝ Պ․ Մերիմեին, բայց լավ է նաև ճանաչել իսպանական գնչուներին, նրանց բնավորությունը, հոգեբանությունը, թերթել Գոյայի ռեպրոդուկցիաներով ալբոմը, կարդալ Գարսիա Լորկայի գնչուական ցիկլը։