Թուրքիայում ամեն 2-րդ մարդը հոգեբանական աջակցության կարիք ունի
Թուրքական «MetroPOLL» հետազոտական ընկերության 2025-ի տվյալների համաձայն՝ Թուրքիայում հասարակության հոգեբանական վիճակը մնում է մտահոգիչ։ «Հասարակական հյուծվածություն և վստահություն» զեկույցի համաձայն՝ քաղաքացիների 61 տոկոսը գտնվում է բարձր կամ շատ բարձր հոգեբանական հյուծվածության մակարդակում։