ՄԹ դեսպանը մեկնաբանել է հայ գեղասահորդների՝ Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու հարցը
Հայաստանում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Շեֆիլդում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկների չմասնակցելու պատճառներին և Միացյալ Թագավորության վիզաների տրամադրման գործընթացին։ «Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Շեֆիլդում անցկացվող Եվրոպայի առաջնությանը։ Պատկերացնում եմ՝ որքան հիասթափեցնող էր դա մարզիկների համար։ Այս իրավիճակի մասին առաջին անգամ տեղեկացա սոցիալական մեդիայից՝ բացառապես նրանից