Կադիրովի որդին ավտովթարից հետո հոսպիտալացվել է. աղբյուրներ
Չեչնիայի առաջնորդի որդի Ադամ Կադիրովը ճանապարհատրանսպորտային պատահարից հետո տեղափոխվել է Գրոզնիի հիվանդանոց, ուրբաթ ուշ երեկոյան հաղորդել է "Кавказ.Реалии"-ն՝ վկայակոչելով երկու աղբյուր, ինչպես նաև սոցցանցերի ընդդիմադիր էջերը: Ըստ "Кавказ.Реалии"-ի զրուցակցի՝ տվյալ հիվանդանոց տանող ճանապարհները փակ են: