World News in Armenian

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երեք շախմատիստ վաստակել է 4,0 միավոր

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում երեք պարտիա արդյունավետ ելք ունեցավ։ Սարգիս Սարգսյանը հաղթեց Արսեն Դավթյանին, Արամ Հակոբյանը առավելության հասավ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ, Մանուել Պետրոսյանը պարտության մատնեց Էմին Օհանյանին։   Յոթերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 4,0-ական միավորով գլխավորում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Մանուել Պետրոսյանը։   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Читайте на сайте