«Երբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ». Համալիրի տնօրենը՝ համերգի ընթացքում Արցախի օրհներգը չհնչեցնելու պահանջի մասին. «Փաստինֆո»
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մոտեցումն այնպիսին է, որ այնտեղ կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում պետք է լինի պետականության շրջանակում։ Այսպիսի պնդում է արել Համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։ Երեկ՝ հունվարի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը, որի ընթացքում չի հնչել Արցախի Հանրապետության պետական օրհներգը,