Շտապօգնություն, վիճաբանություն Զարուհի Փոստանջյանի հետ․ Վարդան Ղուկասյանին դատարանից տեղափոխեցին հիվանդանոց
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարության ընթացքում մեղադրող կողմը բավական մանրամասն ներկայացրեց հետազոտման ենթակա ապացույցները։ Մեղադրող կողմը ներկայացրեց դատարանի կողմից Վարդան Ղուկասյանի, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, գործարար Սևակ Գոցյանի բջջային հեռախոսներով հաղորդակցության վերահսկողության թույլտվության, նրանց նկատմամբ իրականացված ներքին ու արտաքին դիտումների, օպերատիվ–հետախուզական միջոցառումներ կատարելու արձանագրություններ։ Նա նշեց, որ կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում