Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հրավերը՝ Խաղաղության խորհրդին միանալու որպես հիմնադիր անդամ
Վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը: