Ռուս զբոսաշրջիկների համար ամենապահանջված ուղղությունը Թուրքիան է
Ռուսական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 2025-ին ռուս զբոսաշրջիկների վաղ ամրագրումներում առաջատար դիրքը Թուրքիայինն է։ Տուրօպերատորների տվյալներով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրել է ուղևորությունը հենց Թուրքիա՝ օգտվելով վաղ ամրագրումների առավելություններից և համեմատաբար կայուն գներից։