ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ աջակցում է իրանցիների՝ ինտերնետից օգտվելու իրավունքին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ աջակցում է իրանցիների՝ ինտերնետից օգտվելու իրավունքին։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը ուղղված է Իրանի իշխանությունների, ոչ թե երկրի քաղաքացիների դեմ։
Պետդեպարտամենտը ընդգծել է, որ գործող պատժամիջոցները ներառում են բացառություններ ինտերնետի, հաղորդակցության և տեխնոլոգիաների համար, որոնք թույլ են տալիս իրանցիներին մնալ կապի մեջ։