Ինչ չպետք է անտեսի Քրիստինե Գրիգորյանը, ինչ պիտի հաշվի առնի Արարատ Միրզոյանը
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Բայց նախքան այդ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հարկ է համարել նշել, թե 2025 թվականի հունվարին հրապարակված իրենց առաջին զեկույցում տեղ գտած գնահատականները և կանխատեսումներն անցնող տարում ապացուցել են իրենց ճշգրտությունը: