«Հրանտ Բագրատյանի գիրքը շատ կարևոր է Հայաստանի տնտեսական գիտությունը միջազգային ասպարեզում նոր մակարդակի դուրս բերելու համար». Հայկ Ղազարյան
Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ Հայկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույս է տեսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի «Մեգաէկոնոմիկա» գիրքը, ինչի առիթով հպարտությամբ շնորհավորում ենք մեր հայրենակցին` մեծանուն գիտնականին և ցանկանում ստեղծագործական նոր հաջողություններ»: