Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կիսակցորդով տրանսպորտային միջոցների