Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը․ Սաակաշվիլի
News․am – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է Interpress News-ը։ Ըստ նրա, Վրաստանը գտնվում է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում։ «Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ ուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը այն