2025-ին գրանցվել է լրագրողների եւ ԶԼՄ-ների հանդեպ ճնշումների, տեղեկություններ ստանալու իրավունքի խախտման 224 դեպք
«2025 թվականի առանձնահատկությունն այն էր, որ լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ճնշումների եւ դատական գործերի կեսը եղել է պետական պաշտոնյաների եւ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հանուն արդարության պետք է ասեմ, որ սովորաբար կոնֆլիկտները միակողմանի չեն լինում, եւ տարվա ընթացքում բազմիցս արձանագրել ենք նաև դեպքեր, երբ լրագրողներն էին գործում մասնագիտական էթիկայի խախտումներով, ու այդ կոնֆլիկտային ընդհանուր իրավիճակը հանգեցրել է նրան, որ 2025 թ. ընթացքում ընդհանուր խախտումների քանակն ավել է, քան 2024 թվականին». Աշոտ Մելիքյան