Մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի «Արասի միջանցքի» մաս կազմող կամուրջը, որը պետք է Արցախից Նախիջևան կապ ապահովի՝ հայտնել է Իրանի փոխարտգործնախարարը
«Իրանն այսօր». Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեն հայտնել է, որ մինչև մարտի կեսեր շահագործման կհանձնվի Քալալեհ-Աղբանդ կամուրջը: Այս կամուրջը «Արասի միջանցքի» մաս է կազմում, և ավտոմոբիլային ճանապարհի կառուցմամբ՝ այն պետք է Արցախի օկուպացված տարածքներից դեպի Նախիջևան կապ ապահովի: Սա նախատեսվող 4 կամուրջներից առաջինն է։ Սրա հարևանությամբ լինելու է նաև երկաթուղային կամուրջը։ Համապատասխանաբար երկու կամուրջ էլ կառուցվելու