Հայաստանի տարանցիկ ուղու մասին Ալիևի հայտարարությունը քանդում է Վրաստանի բոլոր ձեռքբերումները. Սաակաշվիլի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Այս մասին հաղորդում է Interpress News-ը։