Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահ
Ազգային ժողովի փոխխոսնակ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Վեհաժողովի փոխնախագահ:
«Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ», - այսօր Ֆեյսբուքում գրել է Ռուբինյանը՝ առանց մանրամասնելու: