«Թուրքիան այլևս անկանոն միգրացիայի տարանցիկ ուղի չէ». թուրք նախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ երկրի 81 նահանգում ստուգումներ են իրականացվել անօրինական միգրացիայի կանխարգելման համար։ Հունվարի 21-ի դրությամբ ինքնության ստուգման է ենթարկվել 372.409 անձ։