«Թուրքիայի հասարակությունը հոգեպես անառողջ վիճակում է». թուրքական թերթ
Թուրքիայում կյանքի թանկացումն ու հասարակության բևեռացումը լուրջ փորձության են ենթարկում քաղաքացիների հոգեբանական դիմադրողականությունը։ Հոգեկան առողջության խնդիրները գնալով խորանում են՝ տնտեսական ճգնաժամի, գործազրկության և ապագայի հանդեպ անորոշության ֆոնին։