Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր հայտարարել
«Ազատություն». Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։ Ըստ որոշման հիմնավորման՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր