Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել
Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Անուշավան Ս.-ն իր վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արտաշատի խճուղի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։