«Կոչ ենք արել Հայաստանի հարցով համազեկուցողներին այցելել քաղբանտարկյալներին, ներկայացրել ենք խայտառակ վիճակը»․ Հայկ Մամիջանյան
Հայկ Մամիջանյանը մանրամասնեց․ «Համազեկուցողներին փաստերով ներկայացրել ենք թե′ բոլոր քաղբանտարկյալների՝ Նարեկի, Վազգենի, Դավիթի, պարոն Կարապետյանի, սրբազան հայրերի, Արթուր Սարգսյանի խնդիրները, խայտառակ վիճակը՝ հատ առ հատ փաստերով, թե′ մարդու իրավունքների այլ ոտնահարումներ, խնդիրներ ենք ներկայացրել, ներկայացրել ենք դատական համակարգի խնդիրները, հակաժողովրդավարական գործընթացները, հանդիպման զգալի հատվածը եկեղեցու դեմ ծավալված արշավի մասին էր»։