World News in Armenian

Ընդամենը երկու օր վարսակի շիլա ուտելով՝ կարող եք կտրուկ նվազեցնել «վատ» խոլեստերինը 

Հետազոտությունը հուշում է, որ ընդամենը երկու օր միայն վարսակի շիլայով (հերկուլես) սնվելը կարող է օրգանիզմում զգալիորեն նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը և շաբաթներ շարունակ պաշտպանել սիրտը: dailymail.co.uk-ի փոխանցմամբ՝ Բոննի համալսարանի փորձագետները պարզել են, որ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց մոտ վնասակար LDL (ցածր խտության լիպոպրոտեին) խոլեստերինի մակարդակը նվազել է 10 տոկոսով՝ երկու օր բացառապես վարսակի շիլայից բաղկացած ցածր կալորիականությամբ սննդակարգին հետևելուց հետո:

Читайте на сайте