Արմեն Աշոտյան. «Արարատ Միրզոյանի ելույթը ԵԽԽՎ սեսիայում ոտքից գլուխ սուտ, նիկոլական պրոպագանդայի հակագոհար էր»
Արարատ Միրզոյանը որպես ԵԽ անդամ դառնալու բարեփոխումների ցուցանիշ թվարկում է այն փաստը, որ Հայաստանի քաղաքացիները կարողանում են դիմել Եվրոպական դատարան իրենց իրավունքները պաշտպանելու համար այն դեպքում, երբ որ, ինչպես գրված է ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների համապատասխան տարվա զեկույցում, Հայաստանում դատական իշխանությունը քաղաքականացված է, կոռումպացված է եւ կախյալ է։