«Չենք կարող ընդունել ամերիկահայերին որպես ենթադրյալ հանցագործներ ներկայացնելը». Ամերիկայի հայկական համագումարը նամակ է ուղարկել Մեհմեթ Օզին
Համագումարը նշեց, որ դոկտոր Օզի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են «հայկական խմբավորումներին» և «մաֆիային», «խորապես մտահոգիչ» են և «անարդարության ծանր զգացում են պատճառում ամերիկահայերին, ովքեր հպարտությամբ ու առանձնակի նվիրումով ծառայել են այս ազգին և իրենց համայնքներին՝ զինվորական ծառայությունից մինչև պետական պաշտոններ, բիզնեսից մինչև բարեգործություն»։