Կապի երեք խոշոր օպերատորները դադարեցնում են համագործակցությունը Idram-ի, Telcell-ի և EasyPay-ի հետ
How2B. Հայաստանում հեռահաղորդակցության երեք խոշոր օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Թիմ Տելեկոմ Արմենիան», հայտարարել են վճարումների ընդունման գործընթացում սպասվող փոփոխությունների մասին։ 2026 թվականի փետրվարի սկզբից այս ընկերությունների ծառայությունների դիմաց այլևս հնարավոր չի լինի վճարել հանրապետությունում ամենատարածված վճարահաշվարկային համակարգերի՝ Idram-ի, Telcell-ի, EasyPay-ի միջոցով։ «Վիվա Արմենիայի» և «Թիմ Տելեկոմ Արմենիայի» պարագայում սահմանափակումներն ուժի մեջ են մտնում փետրվարի