ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Անդրեա Բարբարա Բաումանը տեղեկացրել է, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել անցյալ տարվա սեպտեմբերին: Նա նշել է, որ այսօր խորհրդարանում տարբեր հանդիպումներ է ունեցել, լսել խորհրդարանականների տեսակետներն ու դիտարկումները: