Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը բժշկական օգնության կարիք ունի. ի՞նչ է պատմել կինը. Sputnik Արմենիա
Ադրբեջանական գերությունից ազատված՝ Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին օրերին վատթարացել է, նա գանգատվում է այդ թվում նյարդաբանական խնդիրներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։