Միրզոյանը՝ Քոչարյանին. «Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին` սույն անձն ուղղակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է»
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրում է. «2-րդ նախագահ հանդիսացած ՌՔ֊ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից։ Ամբողջությամբ՝ «Փրկե´ա զմեզ ի չարէ»։ Հ.Գ. Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին` սույն անձն ուղղակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է»։