10 օր շարունակ կեղտաջրերը ողողում են Երևանի Պոպովի փողոցն ու տների բակերը
Արդեն 10 օր է Երևան քաղաքի Պոպովի փողոցում ստեղծվել է արտակարգ ու վտանգավոր իրավիճակ։ Փողոցի դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ողողում են ամբողջ տարածքը, լցվում ճանապարհ, սեփական տների բակեր և բնակարաններ։