Հայ Եկեղեցու թուլացմանն ուղղված այս քայլերը օբյեկտիվորեն համընկնում են տարածաշրջանային հակահայ օրակարգերի հետ․ ԱԺԲ
Վերջին օրերին ականատես ենք լինում գործող կոլաբորացիոն ռեժիմի հերթական վտանգավոր քայլերին՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումների խորացմանը։ Մասնավորապես՝ խոր մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, այն հոգևոր հայրերի, որոնք տարիներ շարունակ ծառայել են զինծառայողներին՝ նրանց կողքին լինելով ծառայության ծանրագույն պահերին, պատերազմական և հետպատերազմական