Բեկոնով և կարտոֆիլով աղցան
Կարտոֆիլը եփեք, խոզապուխտը, կանաչ սոխը, նեխուրը, լոլիկը, վարունգը և մաղադանոսը կտրատեք, խառնեք։ Խաշած կարտոֆիլը նույնպես կտրատեք, բայց ոչ շատ փոքր կտորներով և ավելացրեք աղցանի մյուս բաղադրիչներին։ Այնուհետև առանձին խառնեք թթվասերն ու մանանեխը, աղ ու սև պղպեք ավելացրեք և խառնեք աղցանին։