ԲՐՅՈՒՍԵԼՆԵՐՈՒՄ «ԼԱՑԻ ՊԼԱՍՏԻՆԿԵՆ» ՄԻԱՑՐԱԾ՝ ՄԵԾ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԲԵՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 29.01.2026 թ. հրամանը՝ ՀՀ ՊՆ 2000թ. հուլիսի 19-ի N 728 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին, նշանակում է հոգևորականների գործունեության դադարեցում ՀՀ զինված ուժերում։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը՝ ներկա իշխանությունների հակաեկեղեցական արշավի համատեքստում խոսելով ՀՀ պաշտպանության նախարարի հունվարի 29-ի աղմկահարույց որոշման մասին։