Անփոփոխ է միայն միջազգային հանրության լռությունն ու իներտությունը․ Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներ Սաղաթելյանին և Գալստյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը քաբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանին և Խաչիկ Գալստյանին է տեսակցել. «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Վազգեն Սաղաթելյանի և Խաչիկ Գալստյանի հետ։ Դժվար է պատկերացնել այն մարդկանց մտորումները, ովքեր իշխանության թիրախում հայտնվելով՝ ապօրինի բանտարկվում են։ Գիտնական, լրագրող, քաղաքական գործիչ՝ ինչ մասնագիտություն և կարգավիճակ էլ ունենաս, դրանից իրականությունը չի փոխվում։ Անփոփոխ է միայն միջազգային