Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևան քաղաքի Թատերական փողոցի 18/3 հասցեում գտնվող՝ 18 քմ մակերեսով հողամասի և Վալանսի փողոցի 1/28 հասցեում գտնվող՝ 351 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի