Անազատության մեջ անձանց կրոնական ազատության վերաբերյալ հայեցակարգային լուծում է պետք․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ անազատության մեջ գտնվող անձանց կրոնական ազատության երաշխավորումն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, ուստի՝ հարցի վերաբերյալ անհրաժեշտ է հայեցակարգային լուծումներ մշակել։ Այս մասին հայտարարություն է հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ անդրադառնալով վերջին շրջանում հնչեղություն ստացած Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱՍԵ) ներկայացուցիչների նկատմամբ մի քանի քրեաիրավական գործընթացի: