1 միլիարդ դրամից ավելի դրամաշնորհ՝ ԲՏԱ նախարարության նորածին հոգեզավակին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2 պայմանագրերով ընդհանուր առմամբ 1 միլիարդ 014 382 000 դրամ դրամաշնորհ է հատկացրել իր հոգեզավակ «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի 1 տարին դեռ չի բոլորել։ Այն նախորդ տարվա հունիսից է գործում մայրաքաղաքի Հակոբ Հակոբյան 3 հասցեում։ Պայմանագրերը կնքվել են փետրվարի 4-ին։