«Վաղարշապատի ավագանու ընտրություններին արձանագրվել են խախտումներ, որոնք, չնայած էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա, սակայն չհասցեագրվելու դեպքում կարող են ստվերել ընտրությունների բարեվարքությունը»
Վաղարշապատի ավագանու 2025 թվականի արտահերթ ընտրությունների դիտարկման արդյունքները «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացնում է 2025 թ. նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցը: Ուսումնասիրությունը ներառում է նախընտրական փուլը, քվեարկության օրվա դիտարկումները և հետընտրական զարգացումները: Ընտրությունների անհրաժեշտությունն առաջացավ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի հրաժարականից հետո, ինչի արդյունքում Վաղարշապատ ու Խոյ համայնքների միավորվեցին և հիմք