Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը հայտնել է, որ բացահայտել և ձերբակալել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի օգտին լրտեսական գործունեություն իրականացրած երկու անձի։ Ստամբուլում իրականացված «Մոնիտում» գործողության շրջանակում ձերբակալվել են Մեհմեթ Բուդաք Դերյան և Վեյսել Քերիմօղլուն։