World News in Armenian

Խոնարհությունը Երկնքի դարպասներն է բացում

Խոնարհ անձնավորությունը հիշաչար չէ: Նա որևէ մեկին չարություն չի ցանկանում, նույնիսկ նրանց, ովքեր իրեն վատություն, չարություն են պատճառել: Խոնարհ մարդը բարեհամբույր է, խելամիտ ու հեռատես բոլոր քայլերում: Եթե մարդն իսկապես խոնարհ է, նա ձգտում է փոխվել և ավելի մոտենալ Աստծուն: Խոնարհը գոհ է ամեն ինչում, և երջանիկ է այն ամենով, ինչ Աստված իրեն ուղարկում է: Նա ցավում է բոլոր նրանց համար, ովքեր չեն տեսնում իրենց իրական մեղավոր հոգեվիճակը և չեն ձգտում փոխվել: Եվ Տիրոջ խաղաղությունն ու ներդաշնակությունն է տիրում այնտեղ, որտեղ անկեղծ հավատքն ու վստահությունն է առ Աստված:  

Читайте на сайте