Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շանտաժի միջոցով սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Ք․ Խ․-ն սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Կ․-ին։