Միքայել Միքայելյանը աշխարհի 50 ուժեղագույնների մեջ 48-րդն է
Իտալիայում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում այսօր մեկնարկեցին տղամարդկանց սկիաթլոնի (10 կմ դասական ոճ +10 կմ ազատ ոճ) մասնակիցները։ Մեկնարկի ելած 75 ուժեղագույն դահուկավազորդների մեջ էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը։ Պայքարն սկսելով 58-րդը՝ նա երկու մրցաոճերի հանրագումարում 51։06.8 արդյունքով եզրագիծը հատեց 48-րդը՝ տեղ զբաղեցնելով աշխարհի 50 ուժեղագույն դահուկավազորդների շարքում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ