Թրամփը հետաքրքրված է Սյունիքի՝ հենց հայ-իրանական սահմանի հատվածով. Նրան այլ բան չի հետաքրքրում. Ռուբեն Մելքոնյան
«Զանգեզուրի միջանցքի» և TRIPP-ի աշխարհագրությունը նույնն է, որովհետև գտնվում են նույն տարածքում: TRIPP-ով ադրբեջանցիներն անցնելու են անխոչընդոտ, ինչն իրենց ուզածն է, կապվելու են թյուրքական աշխարհին: Դա այն է, ինչ նախատեսված է «Զանգեզուրի միջանցքով»: Հստակ չէ Հայաստան-Իրան սահմանի հարցը, և սա այն է, ինչը բացառապես հետաքրքրում է Թրամփին: