Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև: Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: Ինչպես հաղորդում է APA-ն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ «Ազատություն»