Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է ռազմական ոլորտում արհեստական բանականության պատասխանատու օգտագործմանը նվիրված գագաթնաժողովին
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանը փետրվարի 4-5-ը Լա Կորունյա քաղաքում մասնակցել է ռազմական ոլորտում արհեստական բանականության պատասխանատու օգտագործմանը նվիրված «REAIM» 3-րդ միջազգային գագաթնաժողովին։