Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր
Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության շրջանակում։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։