Ինչպիսին են մարդկային հոգու հատկություններն ու զորությունները
Ըստ Սուրբ Գրքի՝ հոգու ամենակարևոր հատկանիշը մարդու նմանությունն է Աստծու Էությանը։ Պատկերով և նմանությամբ ստեղծված մարդկային բնությունը վերին աստիճանի գերազանցում է մյուս բոլոր էակների բնությանը, որոնց ստեղծել է Աստված։